Իրանը մերժում է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը, նշելով որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որին մեղադրում են այս կորոնավիրուսը ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը, հղում անելով Խամենեիի ելույթը: «ԱՄՆ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել և օգնել դեղամիջոցներով: Դրանք շատ տարօրինակ խոսքեր են: Առաջին հերթին, դուք պակասորդ ունեք, ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ից եկող լուրերից: Երկրորդ, ձեզ, ամերիկացիներիդ, մեղադրում են վիրուսը ստեղծելու համար: Ես չգիտեմ, թե ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները, բայց եթե այդ մեղադրանքները գոյություն ունեն, որ խելացի մարդը ձեզնից դեղորայքներ կընդունի: Միգուցե ձեր դեղորայքը միջոց է՝ էլ ավելի տարածելու հիվանդությունը: Ձեզ չի կարելի վստահել»,-հայտարարել է Ալի Խամենեին: Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում ԱՄՆ-ին անվանել է իրենց պետության գլխավոր թշնամին, իսկ ամերիկացի պաշտոնյաներին բնութագրել է որպես խաբեբաներ:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...