Ռուսաստանը վախենում է ԱՄՆ-ի վճռական քայլերից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Պոկրովսկի գրավմամբ ստեղծել այնպիսի պատկեր, թե Ռուսաստանը իբր կարող է վերահսկել ողջ Դոնբասն։
Այս քայլը, ըստ Զելենսկու, ուղղված է այն նպատակին, որպեսզի Մոսկվան փորձի համոզել արևմտյան երկրներին ճնշում գործադրել Կիևի վրա՝ ստիպելով Ուկրաինային զիջել Դոնբասը։
«Պուտինին պետք է Պոկրովսկի գրավումը, որպեսզի տարածի պատմություն այն մասին, թե իբր կարող են վերցնել Դոնբասը և ստիպեն արևմտյան երկրներին պահանջել, որ Ուկրաինան այն հանձնի Ռուսաստանին։ Կարծում եմ՝ սա նաև ազդում է պատժամիջոցների գործընթացի վրա՝ ինչպես դրանց խստացման, այնպես էլ՝ հետաձգման առումով։ Ռուսաստանը վախենում է ԱՄՆ-ի վճռական քայլերից, և Պոկրովսկի թեմայով փորձում է ցույց տալ իր հաջողությունները ռազմաճակատում»,-նշել է Զելենսկին։





























