Ամուլսարում կատարված աշխատանքները 20 անգամ բարձր գներով են ձևակերպված. Սերգեյ Բագրատյան
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հաշվետվության ստուգման համար կազմել քննիչ հանձնաժողով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բագրատյանը հայտնեց սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում:
«Այն թվերը, որ ներկայացված են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկով խիստ չափազանցված են: Մենք հանդիպել ենք Ջերմուկի, Գնդևազի այն աշխատակիցներին, որոնք շինարարության ընթացքում այդ աշխատանքները իրականացրել են, և նրանք մեզ օգնելու են պարզելու, որ այդտեղ կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպված, և մեր հայկական մասնագետների գնահատմամբ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի, քան 20 մլն դոլար: Առաջարկում եմ հենց այսօր ձևավորենք քննիչ հանձնաժողով հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելու, այդ թվում նաև այդ ծախսային մասը ֆիքսելու, հասարակությանը ներկայացնելու նպատակով»,- ասաց Բագրատյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...