Մեդևեդևը ենթադրել է, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկուն
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել:
Այսպես նա մեկնաբանել է այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Լեհաստանում ձերբակալվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու համար կասկածվողը։
«Մահափորձ Լեհաստանում գլխավոր բանդերականի դե՞մ. սա արդեն իսկապես լուրջ է...Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցը, որ Արևմուտքը որոշել է վերացնել նրան», - գրել է Մեդվեդևը թելեգրամյան ալիքում:
Նշենք, որ Լեհաստանում ձերբակալվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու համար կասկածվող անձը։ Լեհաստանի քաղաքացի Պավել Կ.-ն մեղադրվում է ռուսական ռազմական հետախուզությանը տեղեկատվություն փոխանցելու և Զելենսկու դեմ «ռուսական հատուկ ջոկատայիններին հնարավոր մահափորձ ծրագրելու հարցում» աջակցության համար, հայտնել է Վարշավայի դատախազությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանը և Բաքուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության...
Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու լուրերի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...