Տեսնում ենք, թե ինչպես են ռուսները սկսել մանիպուլյացիա անել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է մանիպուլյացիաների համար՝ Սև ծովում հրադադարի համաձայնագրի պայմանները մեկնաբանելիս: Այս մասին գրում է DW-ն։
«Ցավոք սրտի, արդեն հիմա՝ հենց բանակցությունների օրը, տեսնում ենք, թե ինչպես են ռուսները սկսել մանիպուլյացիա անել։ Կրեմլը կրկին ստում է՝ հայտարարելով, որ Սև ծովում հրադադարի ռեժիմը կախված է պատժամիջոցների վերացման հարցից»,- ասել է նա:
Նա սուտ է անվանել Կրեմլի այն պնդումը, թե էներգետիկ ենթակառուցվածքների գնդակոծման արգելքը ուժի մեջ է մտել մարտի 18-ին, և զգուշացրել է, որ եթե ռուսական զորքերը շարունակեն հարձակվել Ուկրաինայի վրա, ուկրաինական զինուժը կպատասխանի հարվածներով։
ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարություններ են տարածել Էր Ռիադում բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Երեք տեքստերը ընդհանուր առմամբ նման են, բայց տարբերվում են մանրամասներով։ Երեք երկրներն էլ գրել են Սև ծովում ռուս-ուկրաինական զինադադարի, Մոսկվայի և Կիևի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների արգելքի ու հետագա բանակցությունների պատրաստակամության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Խաղաղության պայմանագիրը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Միրզոյան
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին...
ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեակ...