Հասարակություն

Մի քանի ամսում երեք բուքմեյքերական ընկերություններ ուղարկել են շուրջ 45 միլիոն SMS․ Արփինե Հովհաննիսյանի ահազանգը

Mariam Z.
Մի քանի ամսում երեք բուքմեյքերական ընկերություններ ուղարկել են շուրջ 45 միլիոն SMS․ Արփինե Հովհաննիսյանի ահազանգը

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ահազանգ՝ նշելով, որ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները զանգվածաբար ուղարկում են գայթակղիչ բովանդակությամբ հաղորդագրություններ այն պայմաններում, երբ դրանց գովազդը օրենքով արգելված է։


Նրա խոսքով՝ ընկերությունները քաղաքացիներին ուղարկել են տեքստեր, որոնցում խոստացվում են բոնուսներ և կանխիկ վերադարձներ։ Օրինակ՝ հաղորդագրություններից մեկում ասվում է․ «Ayo henc duq: staceq 50% bonus virtual sportum… Sharunakir xaghal ev stacir avelin»։


Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ երեք խոշոր բուքմեյքերական ընկերություններ մի քանի ամսվա ընթացքում իրենց կայքերում գրանցված ակտիվ և պասիվ օգտատերերին ուղարկել են շուրջ 45 միլիոն հաղորդագրություն, ներառյալ SMS-ներ, էլեկտրոնային նամակներ և այլ ծանուցումներ։ Նրա խոսքով՝ անգամ մեկ անգամ գրանցված օգտատերը շարունակաբար ստանում է նմանատիպ հաղորդագրություններ, ինչը կարող է խոչընդոտել ինքնագիտակցված որոշումների կայացմանը։


Իրավաբանը հարց է բարձրացրել, թե արդյոք նման հաղորդագրությունների ուղարկումը ևս պետք է արգելվի՝ ինչպես 2022 թվականին արգելվել էր բուքմեյքերական գովազդը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250