Վրաստանի հայ համայնքը պահանջում է չեղարկել Բաքվի կազմակերպած համերգը
Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված համերգը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի «Հաղթանակի օրվա» հինգերորդ տարելիցին։ Համայնքը միջոցառման անցկացումն անվանել է անընդունելի և կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ չեղարկել այն։
«Դիմում ենք Վրաստանի Մշակույթի նախարարությանը՝ իր ուշադրության տակ առնի այն փաստը, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպում է համերգ՝ խորագրով «Հաղթանակի օրվա 5-րդ տարելից-Նոյեմբերի 8»։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում, որը պատմականորեն կապված է հայ մշակույթի ներկայացուցիչների՝ Եսայի Պիտոյևի և Ալեքսանդր Մանթաշևի անունների հետ»,- ասված է հայտարարության մեջ։
«Վրաստանի մշակույթի նախարարությունը պետք է արտահայտի հստակ դիրքորոշում և կանխի պետական մշակութային հաստատություններում նման միջոցառումների անցկացումը, որոնք հակասում են հումանիզմի և մարդկային արժանապատվության սկզբունքներին»,- ընդգծված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ»․ Ջուլֆալակյանը հնարավոր է դիմի Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական հետք կա՞ Ձեր նկատմամբ սկսված այս դեմարշում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջո...
2012-ին Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր` կառավարության դիմաց․ Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր կառավարության դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...
Փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Փաշինյանը. Armlur.am
Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրել Փաշին...