Պետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը ընթացքի մեջ է, սակայն այն առաջացրել է բազմաթիվ հարցեր և քննադատություններ։
Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է ծրագրի ընթացքը գործադիրի ղեկավարին։
Թերթը հիշեցնում է, որ տարիներ շարունակ ոլորտը համակարգել է փոխնախարար Լենա Նանուշյանը, սակայն ապահովագրական համակարգի ներդրումը ձախողվել է։ Արդյունքում ստեղծվել է ծրագիր, որը պետք է գործի 2026-ից։
Ավանեսյանի խոսքով՝ պարտադիր ապահովագրության առաջին փուլը կգործի 65 և ավելի տարիք ունեցող շուրջ 536 հազար քաղաքացիների, ինչպես նաև մինչև 18 տարեկան մոտ 755 հազար բնակիչների համար։ Սակայն հոդվածում նշվում է, որ այս խմբերը մինչ այժմ արդեն օգտվել են պետպատվերի ծառայություններից, և այժմ պարզապես փոխվում է անվանումը՝ դառնալով համընդհանուր ապահովագրություն։
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը նշել է, որ նոր համակարգի պատճառով տուժում են 200 հազար դրամից ավելի ստացող աշխատողները, որոնք տարեկան 129 հազար դրամ պետք է վճարեն ապահովագրության համար։ Նրա խոսքով՝ այս գումարի հաշվին ստեղծվում է առողջապահական բյուջե, որը փոխարինում է պետպատվերի համակարգին, սակայն քաղաքացիները չեն ստանա նոր ծառայություններ։
Հոդվածում ընդգծվում է, որ այս կերպ աշխատող քաղաքացիների համար փաստացի ներդրվում է նոր հարկատեսակ։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ պատիվ է լինել ուկրաինացի և փառաբանել Ուկրաինան. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սահմանադրության օրը ելույթ է ունեցել Ռադայում և նշել, որ մեծ պատիվ է լինել ուկրաին...
Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որն ասում է` ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում առաջ է քաշում միկրոհեղափոխությո...
Հերթական միլիարդներն Ուկրաինային. Դենիս Շմիգալ
«Ուկրաինան USAID-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստեղծված հիմնադր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ոստիկանները դաժանորեն ծեծել են վրացի ընդդիմադիր գործիչ Դավիթ Կացարավային
Ոստիկանները Թբիլիսիի կենտրոնում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են Վրաստանի «հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ...