ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ոստիկանները դաժանորեն ծեծել են վրացի ընդդիմադիր գործիչ Դավիթ Կացարավային
Ոստիկանները Թբիլիսիի կենտրոնում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են Վրաստանի «հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ Դավիթ Կացարավային և դաժան ծեծի ենթարկել, հայտնել է SOVA-ն՝ նշելով, որ համացանցում տարածվել է ծեծի ենթարկված մի տղամարդու լուսանկար:
Կացարավային տեղափոխել են Թբիլիսիի Ինգորոկվա կլինիկա։ Ակտիվիստի կինը՝ Սոֆյա Խաչապուրիձեն, ընդամենը հայտարարել է, թե ամուսինը զանգահարել և հայտնել է, որ իրեն ծեծել են։
Նշվում է, որ Դավիթ Կացարավան ձերբակալվել է Վրաստանի խորհրդարանի շենքից ոչ հեռու Առաջին գիմնազիայի դիմաց՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ։ Հանրահավաքի կադրերից երևում է, որ ուժայիններից զգալի հեռավորության վրա կանգնած և միայն կարգախոսներ վանկարկող ակտիվիստը չի խախտել օրենքը։ Ինչ-որ պահի նրա մոտ են վազել հատուկ ջոկատայիններն ու դուրս հանել ոստիկանական ջոկատի շրջանակից:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես. Բագրատ Սրբազան
Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը հանդիպել է կառավարության նոր անդամների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության անդամների հետ։ Պուտին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում երգել է և կիթառ նվագել
Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նվագում և երգում է Կիևի սրճարաններից մեկում։ Սա...