«Վագներ»–ը Բելառուսում գրանցվել է որպես կրթական կազմակերպություն
«Վագներ» ռազմական խմբավորումը պաշտոնապես գրանցվել է Բելառուսում որպես կրթական կազմակերպություն: Այս մասին, ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ–ները, նշվում է երկրի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրից։
«Վագներ գրուպ» ընկերությունը գրանցվել է Օսիպովիչի շրջանի գործադիր կոմիտեի կողմից այս տարվա օգոստոսի 4-ին։ Գործունեության տեսակի սյունակում նշվում են «կրթության այլ տեսակներ»: Ըստ գրանցման՝ ընկերությունը գտնվում է Մոգիլյովի շրջանի Ցել գյուղում։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները մնան երկրում՝ բելառուսական բանակում պայմանագրային ծառայության համար։ Նա նաև հերքել է «Վագներ»–ի՝ Լեհաստանի հետ սահման առաջխաղացման մասին լուրերը՝ նշելով, որ խմբավորման գրոհայինները տեղակայվել են Բելառուսի կենտրոնում գտնվող ժամանակավոր ճամբարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հենք է պատրաստում հետագա սադրանքների համար. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ա...
ՀՀ ՊՆ–ն՝ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հ...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայ...
Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական,...