Կիևի ձախ ափը հոսանքազրկված է․ տրանսպորտային կոլապս է առաջացել
Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Կիևի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով էլ՝ հիմնական հարվածները հասցվել են կարևորագույն ենթակառուցվածքներին: Թիրախավորվել են 14 խոշոր էներգաօբյեկտներ։
«Մայրաքաղաքի ձախ ափը հոսանքազրկված է: Կան նաև ջրամատակարարման խնդիրներ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել նաև Կիևի այլ մասերում», - գրել է Կիևի քաղաքապետը:
Քաղաքային վարչակազմը զգուշացրել է աջից ձախ ափ մետրոյի գնացքների ծառայության դադարեցման մասին, ինչի հետևանքով տրանսպորտային կոլապս է առաջացել քաղաքում՝ փակ մետրոպոլիտենի պատճառով։
Հաղորդվում է, որ խփված անօդաչու թռչող սարքերի բեկորների հետևանքով քաղաքի մի քանի թաղամասերում վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պեչերսկի շրջանում 17-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել են։ Այս մասին էլ հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում ոչնչացրել է ռուսական ռազմանավ
Թեոդոսիա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավի վրա: Ուկրաինական կող...
Թրամփը դեռ հնարավոր է համարում Իրանի հետ գործարքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության հասնելը դեռևս հնարավոր է՝ չնայած...
Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը պատերազմի ավարտի պայման է նշել
Իրանը կշարունակի ռազմական գործողությունները մինչև բոլոր տնտեսական պատժամիջոցների լիակատար վերացումը, ըստ «Ֆարս» լրատվակա...
Իրանը մահապարտ-անօդաչու թռչող սարք է ստեղծել Ռուսաստանին վաճառելու համար
Sky News-ի հաղորդմամբ՝ Իրանը «Շահիդ-107» անվանումով մահապարտ-անօդաչու թռչող սարք է ստեղծել Ռուսաստանին վաճառելու համար:Ա...