Ստոլտենբերգն ասել է՝ ինչպես ՆԱՏՕ-ն արևմտյան զենքով ՌԴ-ին հարվածելու որոշում կկայացնի
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ինքնուրույն, այլ ոչ թե հավաքականորեն որոշումներ կայացնեն Ուկրաինային ՌԴ-ի տարածքին հարվածելու համար իրենց զենքն օգտագործելու իրավունք տալու մասին։ Այս մասին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպության ղեկավարը մայիսի 28-ին ժամանել է Բրյուսելում Եվրամիության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստին: Միջոցառման մեկնարկից առաջ նա շփվել է լրագրողների հետ, այդ թվում՝ պատասխանելով արևմտյան սպառազինությունների օգնությամբ ՌԴ-ին Ուկրաինայի հարվածների մասին հարցերին:
«Դրանք ազգային որոշումներ են, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի մակարդակով որոշումներ», - ընդգծել Է Ստոլտենբերգը՝ խոսելով Ռուսաստանի տարածքում օբյեկտների վրա հարձակումների համար արեւմտյան զենքի կիրառման սահմանափակումների վերացման մասին:
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների համապատասխան որոշումները չպետք է հանգեցնեն ՌԴ-ի հետ հակամարտության մեջ նրա ներգրավմանը: Միևնույն ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր զորքերն ուղարկել մարտի դաշտ և դառնալ մարտական գործողությունների անմիջական մասնակիցը:
Մինչ այդ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ տարածաշրջանային համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստում քննարկման հիմնական թեմաներից մեկը կդառնա Ուկրաինային ՌԴ — ին հարվածելու համար նրանց զենքի օգտագործման արգելքի վերացումը: Այդ թվում՝ հանդիպման մասնակիցները կբարձրացնեն հակամարտության սրման ռիսկի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։«Հավարտ Սրբոց Գայանյան...
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրան...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...