ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը չի ներքաշվի այդ մրցավազքի մեջ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանք է անցկացրել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական (միջուկային-Խմբ.) ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կմշակենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի կիրառումը բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։
«Բայց, միևնույն ժամանակ, հենց միջուկային եռյակն է, որը շարունակում է մնալ Ռուսաստանի ինքնիշխանության և անվտանգության հուսալի երաշխավորը, որը հնարավորություն է տալիս լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպես նաև պահպանել միջուկային հավասարությունը և ուժերի հավասարակշռությունն աշխարհում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն մենք կպահպանենք միջուկային ուժերը անհրաժեշտ բավարար մակարդակի վրա», - նշել է պետության ղեկավարը։
Պուտինը շեշտել է, որ աշխարհում աճող լարվածությունը և արտաքին նոր սպառնալիքների ի հայտ գալը ցույց են տալիս ժամանակակից ռազմավարական զսպման ուժեր ունենալու, դրանք մշտապես մարտական օգտագործման համար պատրաստ պահելու կարևորությունը:
Ուստի Մոսկվան կշարունակի կատարելագործել դրանց բոլոր բաղադրիչները, ընդգծել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ երկիրն ունի դրա ռեսուրսները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին: Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն հարվածել է Խարկովին, կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Ուկրաինայի Խարկով քաղաքում բազմահարկ շենքի վրա ռուսական կառավարվող ռումբի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 35-ը՝ վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի ավելին, քան այս տարի է
2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին...
Որ երկրի բանակն է ճանաչվել է ամենաուժեղն աշխարհում
Ռուսաստանի զինված ուժերը ճանաչվել են ամենաուժեղն աշխարհում՝ ըստ US News and World Report ամսագրի վարկանիշի։ Ըստ ամսագրի՝...