Հոգևորականների գործերով հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ «Ժողովուրդ»
Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի 12 հոգեւորականներ եւ երեք վարչական աշխատակիցներ՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Նրանց մի մասը հետագայում ազատ է արձակվել, սակայն մի քանիսը շարունակում են մնալ կալանքի տակ։
Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր մի քանի հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։ Բերման էր ենթարկվել նաեւ Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Նշվածներից երեք հոգեւորական ներկայումս դեռ կալանքի տակ են։
Ներկայում կալանքի որոշումների բողոքարկումները գտնվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ սպասվում են զարգացումներ։ Օրաթերթի տեղեկացմամբ՝ փաստաբանները պնդում են, որ հոգեւորականների կալանավորումը հիմնված է անհիմն մեղադրանքների վրա։ Նրանց կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի կալանքի որոշումները եւ կիրառի խափանման այլ միջոցներ։
Նշվում է, որ ԱԺ բյուջետային լսումների ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր՝ ներկայում Հայաստանում կալանավորների թիվը գերազանցում է դատապարտյալների թվին։ Այս հանգամանքը, ըստ նրա, վկայում է, որ հաճախ կալանքը կիրառվում է մեղադրանքը չապացուցած անձանց նկատմամբ։
Իրավապաշտպանները եւ փաստաբանները հույս ունեն, որ Վերաքննիչ դատարանը կգնահատի կալանքի իրավական հիմքերի բացակայությունը եւ կընդունի համաչափ որոշում։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է...
Սա բացթողում է և խախտում, պետք է պետաիրավականի նիստ արվի. Մարուքյան
Խորհրդարանը վերսկսեց իր աշխատանքն արտահերթ ռեժիմում: Օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցն է: Քվորումն ապահովվ...
Ստամբուլում դիմակ չկրողները կտուգանվեն 130 դոլարով
Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը տուգանք է սահմանել դիմակ կրելու պարտադիր պահանջին չենթարկվ...
Տարլևը հայտարարեց Մոլդովայում լայնածավալ ընտրակեղծիքների նախապատրաստման մասին
«Մոլդովայի ապագա» կուսակցության առաջնորդ և «Հայրենասիրական դաշինքի» համանախագահներից մեկը՝ Վասիլե Տարլևը, «ՌԻԱ Նովոստի»-...