Սա բացթողում է և խախտում, պետք է պետաիրավականի նիստ արվի. Մարուքյան
Խորհրդարանը վերսկսեց իր աշխատանքն արտահերթ ռեժիմում: Օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցն է: Քվորումն ապահովված է: Գրանցվել է 110 պատգամավոր:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ելույթ ունենալով՝ նշեց. պետաիրավական հանձնաժողովը չի տվել հատուկ ընթացակարգի մասին եզրակացություն, և առանց դրա մտնում են Սահմանադրական փոփոխությունների հատուկ ռեժիմի մեջ:
«Սա բացթողում է և խախտում, պետք է պետաիրավականի նիստ արվի»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց.
«Մեր կանոնոնակարգ օրենքը նախատեսում է դեպքեր, երբ քննարկումն անցկացվում է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը վարման կարգով նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը ԱԺ քննարկման ներկայացնելու և նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը: Նա մասնավորեցրեց՝ գրությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում է դրվում շրջանառության մեջ, այն սովորական օրենքների ռեժիմով չէ:
«Ես դա արել եմ»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան արտահերթ նիստը չկայացավ, քանի որ, ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունները:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...