Ստամբուլում դիմակ չկրողները կտուգանվեն 130 դոլարով
Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը տուգանք է սահմանել դիմակ կրելու պարտադիր պահանջին չենթարկվող քաղաքացիների համար,-հաղորդում է ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ քաղաքում առանց դիմակի շրջողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, ինչը համարժեք է շուրջ 131 ԱՄՆ դոլարին։ Նշենք, որ փողոցում դիմակ կրելու պարտադիր պահանջը գործում է Թուրքիայի 48 քաղաքներում։
Ավելի վաղ Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում քաղաքացիները տուգանվում էին միայն երեք զգուշացումից հետո՝ 950 լիրայով (շուրջ 138 դոլար)։ Իսկ Գազիօսմանփաշա շրջանում դիմակ չկրելու պատիժը կազմում էր 392 լիրա (57 դոլար)։ Այսուհետ տուգանքի չափը հավասար կլինի Ստամբուլի բոլոր շրջանների համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...