Պուտինը հրավիրվել է G20 գագաթնաժողովին
Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատիտին հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովին հրավիրված են ֆորումի բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը։
Ինչպես նշել է նախարարը, հրավերներն ուղարկվում են նախապես։ Նրա խոսքով՝ G20-ի բոլոր երկրներն արդեն ստացել են իրենց հրավերները։
Ինդոնեզիան այս տարի նախագահում է G20-ում: G20-ի երկրների ղեկավարների տասնյոթերորդ հանդիպումը տեղի կունենա աշնանը Բալի կղզում։
Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը Ռուսաստանի Դաշնությանը կոչ էր արել ձեռնպահ մնալ G20-ի միջոցառումներին մասնակցելուց։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...