ԱՄՆ-ում քննարկվում է օդային տարածքի փակումը
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կարող են ամբողջությամբ փակել երկրի օդային տարածքը, եթե շարունակվող շաթդաունը վտանգ ստեղծի թռիչքների անվտանգության համար։ Նախարարը նշել է, որ նման քայլը կընդունվի միայն այն դեպքում, երբ գնահատվի՝ օդային երթևեկությունը այլևս անվտանգ չէ։
«Եթե պարզվի, որ թռիչքների անվտանգությունն ապահովել հնարավոր չէ, մենք կփակենք ամբողջ օդային տարածքը»,– ասել է Դաֆին ԱՄՆ նախարարը:
Հավելենք՝ շաթդաունի հետևանքով մի շարք դաշնային կառույցների աշխատանքը մասնակիորեն կասեցված է, ինչն անդրադառնում է նաև ավիացիոն կառավարման ոլորտի վրա։ Ներկայում քննարկվում են տարբեր միջոցառումներ՝ խափանումները նվազեցնելու և անվտանգության մակարդակը պահպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինդոնեզիայում Բայդենին ուղեկցել են շուրջ 40 մեքենա և 7 մոտոցիկլետ
Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպելուց հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպելուց հետո գնացել է Սի Ցզինպինի հետ բանակցություն...
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը...
Իրանը կտրականապես դեմ է սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացա...
Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա, եթե փորձեն ահաբեկել. Ռաիսի
«Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն մեզ ահաբեկել»: Նման հայտարարություն է արել երկրի...