Պատահարներ
Միքայելյան փողոցում գազի վահանակներ են այրվել. կա տուժած
Մարտի 19-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում էլեկտրական լարեր են այրվում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Բնակիչ Ա. Պ.-ն ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։49-ին, մարվել՝ 23։11-ին։ Մուտքում այրվել են 6 գազի վահանակ, մուտքի դուռը և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ)։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում վթարից մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Ողբերգական ավտովթար` Սյունիքում. հայտնաբերվել են մոխրացած 4 դի
Չարլզ 3–րդը մահացե՞լ է. ԶԼՄ
Ռուսական 102-րդ ռազմաբազայում զինծառայողին կրակել է ծառայակիցը. ինչ է կատարվել զենքի ընդունման պահին. Armlur
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0