ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանում է զոհված զինծառայողների ծնողների հարցերին
Նշել էինք, որ զոհված զինծառայողների ծնողները լրագրողների միջոցով հարցեր էին փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հարցը հնչեց ասուլիսի ժամանակ.
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց, և իմ որդին` որպես կամավոր, ծառայել է նաև Լեռնային Ղարաբաղում, իսկ մնացած հարցերին, ի պատասխան այլ լրագրողների հարցերի, պատասխանել եմ»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում: