«Մեզ առայժմ հաջողվում է խուսափել սոցիալական ճգնաժամից։ Ինչո՞ւ «առայժմ», որովհետև հայտնի չէ՝ որքան կտևի». վարչապետ
«Կորոնավիրուսը հարվածել է մեր տնտեսությանը, և հիմա մենք աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա։ Մինչ համավարակը՝ նախորդ տարվա ընթացքում, Հայաստանի տնտեսական աճը 7,6 տոկոս էր»,- «Միր 24»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ այժմ հակաճգնաժամային 17 միջոցառում են գործարկել, և դրանց արդյունքում Հայաստանի 1 միլիոն բնակիչ ստացել է օժանդակություն։
«Պետք է ասեմ, որ Հայաստանում, իհարկե, կա որոշակի սոցիալական լարվածություն։ Բայց մեզ առայժմ հաջողվում է խուսափել սոցիալական ճգնաժամից։ Ինչո՞ւ եմ ասում՝ «առայժմ», որովհետև հայտնի չէ՝ որքան կտևի այս իրավիճակը», – ասել է Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ այժմ արդեն համաշխարհային տնտեսությունը մտել է ռեցեսիայի փուլ։ Ըստ նրա՝ պետք է շատ աշխատել, որ տնտեսական ճգնաժամը հումանիտար ճգնաժամի չվերաճի։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ կհաջողվի դրանից խուսափել։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...