Թեհրանում խմելու ջուրը կարող է երկու շաբաթից սպառվել. իրանցի պաշտոնյա
Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչների խմելու ջրի հիմնական աղբյուրը վտանգի տակ է՝ այն կարող է երկու շաբաթվա ընթացքում սպառվել՝ երկիրը պատուհասող պատմական երաշտի պատճառով, գրում է Aljazeera-ն։
Ամիր Քաբիր ամբարտակը, որը Թեհրանին խմելու ջուր մատակարարող հինգ ջրամբարներից մեկն է, «պարունակում է ընդամենը 14 միլիոն խորանարդ մետր ջուր, որը կազմում է դրա հզորության ութ տոկոսը», ասել է մայրաքաղաքի ջրամատակարարման ընկերության տնօրեն Բեհզադ Պարսան։
Նա զգուշացրել է, որ այդ մակարդակով այն կարող է շարունակել Թեհրանին ջուր մատակարարել միայն «երկու շաբաթ»։
Երկրում տասնամյակների ընթացքում ամենածանր երաշտն է։ Թեհրանի նահանգում տեղումների մակարդակը «գրեթե աննախադեպ էր մեկ դարի համար», անցյալ ամիս հայտարարել է տեղի պաշտոնյան։
Մեկ տարի առաջ Ամիր Քաբիր ամբարտակը 86 միլիոն խորանարդ մետր ջուր էր պահում, ասել է Պարսան, սակայն Թեհրանի շրջանում տեղումների քանակը «100 տոկոսով նվազել է»։
Պարսան մանրամասներ չի տրամադրել համակարգի մյուս ջրամբարների վիճակի մասին։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Թեհրանի բնակչությունը ամեն օր սպառում է մոտ երեք միլիոն խորանարդ մետր ջուր։
Ջուր խնայելու նպատակով, վերջին օրերին մի քանի թաղամասերի մատակարարումը դադարեցվել է, մինչդեռ նշվում է, որ այս ամռանը հաճախակի էին անջատումները։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի խորհուրդը կոչ է արել համագործակցել չինական կորոնավիրուսի դեմ պայքարում
ԵՄ-ի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կոչ Է արել հանրակցության անդամ երկրներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռ...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը. Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշխատանքային այցով «Խոսր...
Արման Հովհաննիսյանը, Էրիկ Կարապետյանը, Ավետ Բարսեղյանն ու մի շարք հայտնիներ պահանջում են Քոչարյանին ազատ արձակել
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, ո...