Մալդիվներում արգելվել է ծխելը 2007թ-ից հետո ծնվածների համար
Մալդիվների կառավարությունը հաստատել է նոր օրենք, որով արգելվում է ծխախոտի օգտագործումը բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 2007 թվականի հունվարից հետո։ Այսպիսով, Մալդիվները դարձել է աշխարհի միակ պետությունը, որտեղ գործում է նման համապարփակ տարիքային սահմանափակում։
Նոր կարգավորումը նպատակ ունի պաշտպանել երիտասարդ սերնդի առողջությունը և աստիճանաբար նվազեցնել ծխախոտի սպառումը երկրում։ Օրենքը վերաբերում է ինչպես ավանդական, այնպես էլ էլեկտրոնային ծխախոտին։
Ծխախոտային արտադրանքն անչափահասներին վաճառելը պատժվում է 3200 դոլար տուգանքով, մինչդեռ վեյփ սարքերի դեպքում տուգանքը՝ 320 դոլար է։
Մալդիվների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այս քայլը մի մասն է կառավարության երկարաժամկետ ռազմավարության՝ հասարակության մեջ առողջ կենսակերպը խթանելու և ծխախոտի հետևանքով առաջացող հիվանդությունների ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ։





























