Հասարակություն
Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր։ Մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Իրականացված բացահայտումների շրջանակում հայտնաբերվել են «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 427 դեղահաբ, «Մեթադոն» և «Կոդեին» տեսակի թմրանյութեր պարունակող դեղահաբեր (14 հատ) և «Սուբոտեքս» թմրանյութին նմանվող 40 դեղահաբ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0