Հասարակություն Կարևոր

Դատախազությունը Հովհաննավանքի վերաբերյալ հայց չի ներկայացրել. Հայկական Ժամանակ

Դատախազությունը Հովհաննավանքի վերաբերյալ հայց չի ներկայացրել. Հայկական Ժամանակ
ՀՀ դատախազությունը հայտարարել է, որ Հովհաննավանքի հետ կապված որևէ հայցադիմում դատարան չի ներկայացվել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ըստ…

ՀՀ դատախազությունը հայտարարել է, որ Հովհաննավանքի հետ կապված որևէ հայցադիմում դատարան չի ներկայացվել։


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Ըստ հաղորդագրության՝ այս պահին դատախազությունը նման վարույթ չի նախաձեռնել և դատական գործընթաց չկա։


Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության համաձայն, իշխանությունները, իբր, պատրաստվում են Հովհաննավանքը բռնազավթել դատախազության միջոցով: Մասնավորապես, ըստ հրապարակման, պատրաստվում են հայցադիմում ներկայացնել դատարան` վիճարկելու Հովհաննավանքի սեփականության իրավունքը և , իբր, քննարկվում է հայցը ոչ թե ընդդեմ Մայր Աթոռի, այլ` Կադաստրի կոմիտեի ներկայացնելու տարբերակը՝ թե սխալ վկայական են տվել:




Նմանատիպ հոդվածներ

Վերջին տարիների միակ «արժանիքը» Մարտի 1-ի տապալված գործով իր ընկերների դեմ ցուցմունք տալն էր. Աբրահամյանը՝ Կարապետյանի նշանակման մասին

«Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վար...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250