Վերջին տարիների միակ «արժանիքը» Մարտի 1-ի տապալված գործով իր ընկերների դեմ ցուցմունք տալն էր. Աբրահամյանը՝ Կարապետյանի նշանակման մասին
«Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։
Ու այս որակի, պատվի տեր մարդիկ բանակի հրամանատարությունում են նշանակվում։
ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման։
Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել բանակի վերականգման վերջին հնարավորությունները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ իրավունքի ուժով Արշակ Կարապետյանը համարվում է նշանակված ԳՇ պետի առաջին տեղակալ:
Ավելի վաղ Կառավարությունը ևս մեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իրավունքի ուժով ԳՇ պետի պաշտոնում էր նշանակվել Արտակ Դավթյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի
Հիշատակի եռերգություն կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի...
Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հ...
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել, Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը չեն մասնակցել Ծառուկյանի որդու հարսանիքին
Հանրապետականը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսի ժ...