Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը
8 տարվա դադարից հետո Հալեպի օդանավակայանը կրկին գործարկվել է: Օդանավակայանը փակվել էր 2012-ին՝ ահաբեկչական խմբավորումների մշտական հարձակումների հետեւանքով, առանձին ժամանակահատվածներում այն գրեթե միշտ շրջափակված է եղել, բարդ է եղել նաեւ մինչեւ օդանավակայան հասնելը՝ ճանապարհի վտանգավորության պատճառով: Միաժամանակ, օդանավակայանի անձնակազմը այն մշտապես պատրաստ վիճակում է պահել՝ ամեն պահի գործարկելու պատրաստակամությամբ:
8 տարվա դադարից հետո առաջին ուղեւորատար ինքնաթիռը Հալեպի օդանավակայան է ժամանել մայրաքաղաք Դամասկոսից: Ժամանել է 120 ուղեւոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդը եւ տուրիզմի նախարար Մուհամադ Մարտինին: 2 քաղաքների միջեւ հեռավորությունը կազմում է 370 կմ, ինքնաթիռներն այն հաղթահարում են մոտ 50 րոպեում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիական բանակի հրամանատարությունն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտնելով, որ Հալեպը, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերը 8 տարի անց ամբողջությամբ ազատագրվել են: Նախատեսվում էր, որ այսօր՝ փետրվարի 19-ին, Հալեպի օդանավակայանը վերաբացվելու էր երկար դադարից հետո եւ հենց այս շաբաթ կկարգավորվելու են Հալեպ-Դամասկոս, Հալեպ-Կահիրե թռիչքները:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...