Մայքլ Ջեքսոնի հիմնադրամը գաղտնի փոխհատուցում է վճարել 5 անձի

Մայքլ Ջեքսոնի ժառանգական հիմնադրամը 2025 թվականի սկզբին գաղտնի կարգով վճարել է շուրջ 2,5 միլիոն դոլար հինգ անձանց, որոնք պնդում էին, թե երգիչը տարիներ առաջ սեռական բռնության է ենթարկել նրանց։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով դատարանի փաստաթղթերին։


Պարբերականի տվյալներով՝ այս վճարումը ավարտել է 2020 թվականին սկսված գործի կարգավորումը, որի ընդհանուր գումարը կազմել է մոտ 16,5 միլիոն դոլար։ Մասնակիցներից մի քանիսը պնդում են, որ այդ ժամանակ իրենց վրա ճնշում էր գործադրվել և համաձայնագրի պայմանները լիարժեք չեն հասկացել։ Նրանք այժմ ձգտում են նոր լսումների և հնարավոր լրացուցիչ փոխհատուցման։ Լոս Անջելեսի դատարանը շուտով որոշում կկայացնի՝ գործը կքննարկվի՞ բաց դատական նիստում, թե՞ կշարունակի քննվել փակ ձևաչափով։


Ջեքսոնի ժառանգներն իրենց հերթին հայտարարում են, որ բոլոր մեղադրանքները անհիմն են, և հիշեցնում են՝ համաձայն 2020 թվականի պայմանագրի՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն փակ նիստերի ընթացքում։


Մայքլ Ջեքսոնին տարբեր տարիներին բազմիցս են մեղադրել անպատշաճ վարքագծի մեջ երեխաների հանդեպ, սակայն 2005 թվականի դատավարությամբ նա արդարացվել էր։ Երգիչը մահացել է 2009-ին՝ սրտի կանգի հետևանքով։

Քաղաքականություն

Պատահարներ