Հայաստանի դատարաններում հնարավոր է կիրառվեն արհեստական բանականության գործիքներ
Դատական ծառայողների աշխատավարձերի բարձրացումըԴատական դեպարտամենտի համար մնում է առաջնահերթություն: Այս մասին Ազգային ժողովումնշել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Վլադիմիր Վարդանյանն նշել է, որ դատավորների ծանրաբեռնվածությունը հնարավորէ նվազեցնել արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Նա ընդգծել է, որ դատավորներըհաճախ չափազանց ծանրաբեռնված են, սակայն անհրաժեշտ է փորձել օգտագործել արհեստական բանականության գործիքները և մեր դատավորները պետք է հասկանան, որ սա կարող է էապեսկրճատել ժամանակի տևողությունը:
Արձագանքելով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ դատավորների ծանրաբեռնվածության նվազեցմանուղղությամբ պարբերաբար իրականացվում են աշխատանքներ։





























