ԱՄՆ-ի նոր որոշումը՝ ռազմավարական աղետ է Իսրայելի համար․ Financial Times
ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրում չեն ներառվել իրանամետ ուժերին աջակցելու և բալիստիկ հրթիռների քանակը կրճատելու վերաբերյալ իսրայելական կողմի պահանջները, ուստի այս համաձայնագիրը ռազմավարական աղետ է դարձել Իսրայելի համար։ Հունիսի 22-ին այս մասին հայտնել է Financial Times թերթը։
«Դժվար է գերագնահատել, թե որքան մեծ ռազմավարական աղետ է սա։ Նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատ պատկերն այսօր, անշուշտ, ավելի վատն է։ Մենք այլևս նույն քայլերով չենք առաջնորդվում ԱՄՆ-ի հետ, ինչպես նախկինում էր»,- թերթին հայտնել է Իսրայելի նախկին պաշտոնյաներից մեկը։
Թեհրանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնքած միջանկյալ գործարքը դժգոհություն է առաջացրել Իսրայելում, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իսրայելցիներին կոչ է արել «արթնանալ և ընդունել իրականությունը»։ Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Շապիրոն նշել է, որ Թրամփն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն գերագնահատել են իրենց հնարավորությունները և ձեռքից բաց թողել շահեկան ռազմավարական դիրքերը։ Թեհրանն իր հերթին, չնայած հակամարտությունում կրած կորուստներին, համարում է, որ ամրապնդել է իր դիրքերը։
Միևնույն ժամանակ, պարբերականի տեղեկություններով, Վաշինգտոնը ձգտում է հրադադար հաստատել Լիբանանում, ինչը բողոքի ալիք է բարձրացրել Իսրայելում։ Իսրայելցի քաղտեխնոլոգ Նադավ Շտրաուխլերը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը լուրջ հարված է հասցրել Նեթանյահուին՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...