ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պարեկներն իրականացրել են «Իմ Hummer-ը քո Hummer-ին վնաս չէ» օպերացիան
Այսօր՝ օգստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները՝ Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Իմ Hummer-ը քո Hummer-ին վնաս չէ» անվանումը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվականը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Hummer մակնիշի 77 NN 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով նախկինում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել, շարունակում է ոչ միայն վարել ավտոմեքենան, այլ նաև խախտում է ճանապարհայիյն երթևեկության կանոնները։
Երեկ հերթական օպերատիվ տեղեկություններ է ստացվում ՊԾ Երևան քաղաքի գնդում, որ նշված Hummer-ը Աշտարակի խճուղում երթևեկում է հանդիպակաց գոտիով։
Պարեկները կանգնեցրել են Hummer-ը, սակայն նա մի պահ շարունակել է վարել այն, ապա վարորդը Hummer-ը կանգնեցրել և , դուրս է եկել ավտոմեքենայից ու վազել դեպի հարևանությամբ գտնվող ավտոլվացման կետ։
Պարեկները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, Hummer-ի վարորդն ու նրա ընկերները փորձել են համոզել, մի պահ նաև խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին, որպեսզի Hummer-ը չտեղափոխվի «պլաշադկա», սակայն՝ ապարդյուն։
Պարեկները Hummer-ը տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Վաղիկ Ասատրյանը ենթարկվել է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ավտոմեքենան էլ գտնվելիս է եղել հետախուզման մեջ։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում և այն փոխանցվելու է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հնարավոր է նախաձեռնվի քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
[90274c372843d64c34e16b0c71bb7748.png]
[fb590954f4350e5ab84995e7ce524a13.png]
[d9f0bdadc74b171c7f569ccec1047fe8.png]
Նմանատիպ հոդվածներ
«Ակվատեկ»-ը պարզաբանում է ներկայացրել
«Ակվատեկ» ընկերության ղեկավարությունը հերքում է տեղեկությունը, որ իրենք արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի
Հրաչյա Քոչարը Ռիգայի (Բանջարանոցային) փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Ե...
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...