Շոտլանդիան պատրաստվում է Մեծ Բրիտանիայից անկախանալու նոր հանրաքվեի
Շոտլանդիան պետք է անկախանա Մեծ Բրիտանիայից՝ իր ներուժն ակտիվորեն իրացնելու համար։ Այս մասին հունիսի 14-ին հայտարարել է Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը, գրում է RTVI-ը:
Սթերջենը հրապարակել է վերլուծական հոդված «Անկախությունը ժամանակակից աշխարհում. ավելի հարուստ, ավելի երջանիկ, ազնիվ. ինչու ոչ Շոտլանդիայում», որտեղ նա պնդում է անկախության մասին: Օրինակ՝ նա գրում է, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շվեդիան, Իռլանդիան, Դանիան և Ֆինլանդիան, օգտագործելով իրենց անկախությունը, կարողացան ավելի մեծ տնտեսական հաջողությունների հասնել, քան Մեծ Բրիտանիան, ինչպես նաև կառուցել շատ ավելի արդար հասարակություններ՝ ավելի քիչ անհավասարություն և աղքատություն: Նրա խոսքով, այս երկրներն ունեն ավելի գրավիչ ներդրումային միջավայր։
Կառավարության կայքում ասվում է, որ Սթերջենի հոդվածը պետք է օգնի մարդկանց ավելի տեղեկացված ընտրություն կատարել Շոտլանդիայում անկախության հերթական հանրաքվեից առաջ:
«Այսօր Շոտլանդիան, ինչպես աշխարհի շատ երկրներ, կանգնած է զգալի մարտահրավերների առաջ։ Բայց մենք ունենք մեծ հնարավորություններ և հսկայական ներուժ»,- ասաց վարչապետը։
Ըստ Սթերջենի՝ Շոտլանդիայի բնակիչները բախվում են կյանքի ծախսերի ամենօրյա բարձրացման, ցածր տնտեսական աճի և աճող անհավասարության հետ, ինչը կապված է նաև Brexit-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից) հետևանքների հետ, ինչի համար շոտլանդացիները «չեն քվեարկել»:
«Արդյո՞ք մենք պետք է կապված լինենք Միացյալ Թագավորության տնտեսական մոդելի հետ, որը մեզ դատապարտում է համեմատաբար վատ տնտեսական և սոցիալական արդյունքների, թե՞ մենք հույսով ու լավատեսությամբ կբարձրացնենք մեր աչքերը և ոգեշնչված կլինենք Եվրոպայի այլ երկրներից»,- ասել է Սթարջենը։
Շոտլանդիայի կառավարության նախարար և Շոտլանդիայի Կանաչների կուսակցության համանախագահ Պատրիկ Հարվին նույնպես ասել է, որ Մեծ Բրիտանիան զսպում է Շոտլանդիայի զարգացման ներուժը։
2014 թվականին Շոտլանդիան հանրաքվե անցկացրեց Մեծ Բրիտանիայից դուրս գալու վերաբերյալ, սակայն մեծամասնությունը (55%) դեմ քվեարկեց անկախությանը։ Անկախությանը «կողմ» քվեարկել է ընտրողների 45%-ը։ Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին (շոտլանդացիների զգալի մասը դեմ էր Brexit-ին), երկրի իշխանությունները որոշեցին նախապատրաստվել Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեին։ Սպասվում է, որ հանրաքվեն տեղի կունենա մինչև 2023 թվականի ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
Տաթեւիկ Ռեւազյանը նոր աշխատանք կունենա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։ Նա մի ծավալուն գրա...
Իշխան Սաղաթելյանը առաջարկել է հավաքել վրանները
«Դիմադրություն» շարժումը վաղը կհավաքի վրանները Ֆրանսիայի հրապարակից: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակո...
Հայաստանի իշխանություններին հորդորում ենք հարգել մարդու իրավունքները. ԱՄՆ դեսպանատուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազա...
Վիսկիի պատերազմն ավարտվել է. Դանիան և Կանադան լուծել են տասնամյակներ տևած տարածքային վեճը
Դանիան և Կանադան արդեն ունեն ցամաքային սահման: Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով Դանիայի ԱԳՆ հայտարարությա...