Ծափաթաղում որոնում են կորած 3-ամյա Տիգրանին․ ինչ վարկած է դիտարկվում

Գեղարքունիքի մարզում որոնումներն ընթանում են Սևանա լճի ափին, անտառներում և գյուղի տարածքում՝ ոստիկանների, փրկարարների և կամավորների մասնակցությամբ:


Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում այս պահին շարունակվում են 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Դեպքի վայրում գործում են մեծաթիվ ոստիկաններ, փրկարարներ և կամավորներ։ Որոնումները իրականացվում են ոչ միայն գյուղի տարածքում, այլև հարակից անտառային հատվածներում և Սևանա լճի ափամերձ գոտում։


Մարզպետի հաղորդմամբ՝ աշխատանքներին միացված են նաև դրոններ՝ տարածքի ամբողջական տեսանկարահանման համար։ Բացի այդ, որոնումներին մասնակցում են կինոլոգիական խմբեր և տեղի բնակիչներ։


Նախնական տեղեկություններով՝ Տիգրանի ընտանիքում հինգ երեխա կա։ Վարկածներից մեկի համաձայն՝ փոքրիկը տնից դուրս է եկել իր 5-ամյա եղբոր հետ, սակայն տուն է վերադարձել միայն եղբայրը։ Այս պահին դեռևս տեղեկություն չկա Տիգրանի գտնվելու վայրի մասին։


Հիշեցնեք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել:

Քաղաքականություն