ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը պատերազմում է խաղաղ բնակչության դեմ․ Միլոնով
Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղին (հայկական անունը՝ Արցախ) և շարունակում է շրջափակել ԼՂ-ի 120.000 բնակչի։
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Վիտալի Միլոնովը RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, պետք է անվանել ցեղասպանություն՝ Ադրբեջանը պատերազմում է խաղաղ բնակչության դեմ։
Միլոնովը նշել է, որ Ղարաբաղը հազարավոր տարիներ եղել է Հայաստանի կազմում, իսկ Ադրբեջանի գործողությունները Օսմանյան կայսրության դիրքորոշման ընդհանուր դրսեւորումն է, որին չի կարելի հանձնվել։