Տիգրանի անհետացման գործով հարցաքննվում է նրա մայրը. ԶԼՄ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում ոստիկանները, փրկարարներն ու բնակիչները շարունակում են որոնել 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովին, որը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, անհետացել է տան մոտակայքից։ Տղան վերջին անգամ բակում խաղալիս է եղել իր 5-ամյա եղբոր հետ։


Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, Տիգրան Օվանեսովի անհետացման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն)։


Ըստ MediaHub-ի՝ երեխայի մայրը հարցաքննվում է գործի շրջանակում։


Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանի խոսքով՝ որոնողական աշխատանքները չեն դադարել ամբողջ գիշերվա ընթացքում․ «Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում։ Տղան բակում էր եղբոր հետ, բայց այս պահին որևէ վարկած չկա»,– նշել է նա։


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ ընտանիքը համարվում է անապահով։ Նրա խոսքով՝ համայնքը նախկինում աջակցություն է ցուցաբերել ընտանիքին, իսկ մարզպետարանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ ըստ դիմումների։

Քաղաքականություն

Պատահարներ