ՀԷՑ-ի մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727,000 կՎտ.ժ քանակի էլ.էներգիայի հավելագրում. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում իրականացվող թիրախային վերահսկողության և հասցեական ստուգումների արդյունքերով մինչ օրս բացահայտվել են տասնյակ հազարավոր կՎտ.ժ էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման հետ կապված բազմաբնույթ իրավախախտումներ և մեքենայություններ, այդ թվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
«Սպառված էլ.էներգիայի հավելագրումներ՝
• ֆիզիկական անձ սպառողների հաշվին,
• բյուջետային հիմնարկների հաշվին,
• տնտեսվարող սուբյեկտների հաշվին եւ այլն
Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված էլ.էներգիայի թերգրանցումներ։
Բաշխիչ ցանցում առկա իրական տեխնիկական կորուստների «արհեստական» նվազեցում և խեղաթյուրված (կեղծված) տվյալների փաստաթղթավորում եւ այլն…
Սակայն օրերս ականատես եղանք առաջին հայացքից շատ ավելի աբսուրդային թվացող առերեւույթ իրավախատման փաստի, որը դարձյալ, ըստ իս, կարող է համակարգային բնույթի մեքենայություն հանդիսանալ ՀԷՑ-ի այլ մասնաճյուղերում ևս.
ՀԷՑ-ի մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727,000 կՎտ.ժ քանակի էլ.էներգիայի հավելագրում ցանցի սեփական կարիքների համար նախատեսված (վերահսկողական նպատակով) էլ.էներգիայի հաշվառման հաշվիչների վրա, ինչն ըստ պատասխանատու աշխատակիցների՝ իրականացվել է «անմիջական վերադասի» ուղիղ ցուցումով։
Իսկ թե ի՞նչ նպատակ են հետապնդել՝ այդ հերթական «մեքենայությունն» #իրենց_ձևով «մոգոնելիս» և կյանքի կոչելիս՝ թողնում եմ ձեր երեւակայությանը. ինքս կարող եմ ենթադրել իհարկե, բայց եւ վստահ եմ՝ նախաքննական մարմինները կգտնեն բոլոր այս եւ մյուս՝ նմանատիպ հարցերի պատասխանները։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է նա:





























