ՈՒնենք մոտ 500 կմ չպաշտպանված, չկահավորված սահման․ Վանեցյան

«Մեր բանակը վերափոխելու համար առաջին հերթին պետք է փոխենք էն մարդկանց, որոնք քանդեցին մեր բանակը: Մարդկանց փոխելուց հետո պետք է լինի Զինված Ուժերի ռադիկալ ռեֆորմ՝ սկսած համազգեստից պետք է փոխենք ամեն ինչ: Որովհետև այդ համազգեստն այսօր ընկալվում է որպես պարտված զինվորի համազգեստ»: Այս մասին ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

 

«Մենք այսօր ունենք մոտ 500 կմ չպաշտպանված, չկահավորված սահման: Մեր ռազմական դաշնակից ՌԴ-ի հետ համատեղ, իրենց օգնությամբ մենք պետք է վերազինենք մեր ԶՈւ-ն, փոխենք ամբողջությամբ կառուցվածքը»,- ասել է Վանեցյանը: