ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, հայտնում են ԶԼՄ-ները:

 Հրթիռն արձակվել է Հոկայդոյի և Աոմորի պրեֆեկտուրայի ուղղությամբ։ Ճապոնիայում օդային ազդանշան է հնչել։ Հրթիռն անցել է Ճապոնիայի տարածքով և ընկել Խաղաղ օվկիանոսը։ Վնասի մասին տեղեկություններ չկան։

 Ճապոնիայի կառավարությունը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։

Քաղաքականություն