Լուվրի կողոպուտի գործով ձերբակալվել է երկու կասկածյալ՝ ԴՆԹ փորձաքննության արդյունքում
Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները փորձել են փախչել Ֆրանսիայից՝ մեկնելով Ալժիր և Մալի:
Լուվրի թանգարանի կողոպուտի գործով ձերբակալվել է երկու կասկածյալ։ Նրանցից մեկը բռնվել է Շառլ դը Գոլի օդանավակայանում՝ Ալժիր մեկնելու փորձ կատարելիս, իսկ մյուսը՝ Փարիզի մերձակայքում, երբ պատրաստվում էր փախչել Մալի։ Երկուսն էլ մոտ 30 տարեկան են և բնակվում են Փարիզի Օբերվիլիե արվարձանում, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Փարիզի դատախազ Լոր Բեկկոյի տեղեկացմամբ՝ մասնագետները Լուվրից հավաքել են ավելի քան 150 ԴՆԹ-ի նմուշ, մատնահետքեր և այլ նյութական ապացույցներ։ Այդ տվյալների հիման վրա ոստիկանությանը հաջողվել է նույնականացնել կասկածյալներից մեկին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 19-ին Լուվրում տեղի ունեցած կողոպուտի ընթացքում գողերը Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից հափշտակել էին ինը թանկարժեք զարդեր՝ թիարներ, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր, որոնցից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյին պատկանած թագը, հետագայում գտնվել և վերադարձվել է թանգարան։ Կողոպուտի վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ի շարունակո...
Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի գործով բողոքի քննությունը հետաձգվել է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի,...
Ամենացավալին այն է, որ նրա քաղաքական թիմում այդ նողկալի պահվածքին ծափահարողներ եղան. Ջուլֆալակյան
ԱԺ-ում ծափահարողները անձամբ շատ զարմացած են, որ հայտնվել են այն տեղում, որտեղ գտնվում են, իսկ նրանց առաջնորդը ծափերից է՛...
Խախտումներ՝ Զովունիում տեղակայված գազալցակայաններում ու բենզալցակայաններում. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնե...