Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրանեսթի լիագումար նիստին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը կկայանա հոկտեմբերի 28–30-ը Երևանում։ Այս մասին հայտնել է պատվիրակության ղեկավար Թաիր Միրքիշիլին՝ ընդգծելով, որ որոշումը պայմանավորված է ոչ թե նիստի վայրով, այլ Եվրախորհրդարանի վերջին փաստաթղթերով և հայտարարություններով։ Բաքուն իր որոշումը հիմնավորել է Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական» հայտարարություններով և վստահության պակասով:
Միրքիշիլուի խոսքով՝ Եվրախորհրդարանի մի շարք հայտարարություններ հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ «Այդպիսի մոտեցումները չեն նպաստում խաղաղ գործընթացին, այլ աջակցում են այն ուժերին, որոնք շահագրգռված են պահպանել առճակատումը»,- նշել է նա։
Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես հայտնել է Միրքիշիլին, մի քանի անգամ դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի դիրքորոշումից, իսկ Վաշինգտոնում կայացած խաղաղ բանակցություններից հետո արված «ոչ կառուցողական» հայտարարությունները վերջնականապես խաթարել են Բաքվի վստահությունը «Եվրանեսթի» նկատմամբ։
Նա հավելել է, որ որոշումը որևէ կերպ կապված չէ նիստի Երևանում անցկացվելու փաստի հետ։ «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված է խաղաղություն, և կողմերը ձեռնարկում են գործնական քայլեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,– նշել է Միրքիշիլին։
Նմանատիպ հոդվածներ
Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն․ Արթուր Վանեցյան
«Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն. էդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, էդ կոչումներին ես արժանացել եմ իմ...
Բանտում մարմնավաճառի ծառայության դրույքաչափը եղել է 300-ից 1000 դոլարի սահմանում․ Արթուր Գոյունյան
Ոչ մեկի մարդը չեմ եղել, մութ գործարքներում չեմ ներքաշվել՝ արատավորելով անունս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում...
«Լավ չի» – «Էդքան էլ վատ չի»․ լակոնիկ բանավեճ ԱԺ-ում
Կառավարությունն արտահերթ ռեժիմով Ազգային ժողով է ներկայացրել 4 վարկային համաձայնագրեր, որոնց ընդհանուր գումարը գերազանցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ ովքեր կարող են դիմել
Կառավարության աջակցությամբ՝ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա, հայտնում են ՀՀ Կառավարությունից և հրապարակել տեսանյութ․...