Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ազատագրման գործնական փուլ. վարչապետը՝ այսօրվա պատարագի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հովհաննավանքում տեղի ունեցող պատարագին։ Նա մասնավորապես ասել է.
«Ի՞նչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը: Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ մասնակցելու է կիրակնօրյա պատարագին, որը մտադիր է անցկացնել Տեր Արամ քահանա Ասատրյանը։
Ասատրյանը կարգալույծ է արվել հոկտեմբերի 21-ին։ Դրա համար հիմք են ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը և ՀԱԵ կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ տեր Ասատրյանն իր հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Հայ Առաքելական Եկեղեցին, թեմի առաջնորդին և այլ եկեղեցականներին:
Հովհաննավանքում` 11։00-ին կմատուցվի կիրակնօրյա պատարագ։
Նմանատիպ հոդվածներ
Շպրտելու եմ դեմքներին. Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը...
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Իրանից արձագանքել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարձակման մասին սպառնալիքներին
Իրանը լիովին պատրաստ է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հնարավոր կրկնակի հարձակմանը, բայց չի ուզում պատերազմ, RT-ին տված հարցազրո...