Իրանից արձագանքել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարձակման մասին սպառնալիքներին
Իրանը լիովին պատրաստ է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հնարավոր կրկնակի հարձակմանը, բայց չի ուզում պատերազմ, RT-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իհարկե, մենք չենք հերքում այս հնարավորությունը, բայց մենք լիովին պատրաստ ենք։ Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք ևս մեկ պատերազմ. դա հենց նորը կանխելու համար է։ Պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է։ Վերականգնել ենք վերջին ագրեսիայի ժամանակ վնասված ամեն ինչ... Եթե նրանք (ԱՄՆ-ն և Իսրայելը) ցանկանում են կրկնել այս դժբախտ փորձը, նրանք ազատ են դա անելու, բայց ավելի լավ արդյունքի չեն հասնի», - ասել է Արաղչին։
Շաբաթ օրը NBC-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կփոխանցի այն հայտարարությունները, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ծրագրի ընդլայնումը սպառնալիք է ներկայացնում, որը կարող է պահանջել արագ գործողություններ, և կներկայացնի Իրանի վրա հնարավոր կրկնակի հարձակման տարբերակները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...