«Կարգալույծ արված մարդը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել». ՔՊ պատգամավոր

«Ո՞վ է կարգալույծ արել էս մարդուն, կարգալույծ արված մարդը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել»,- այսօր Հովհաննավանքում լրագրողների հարցին այսպես հարցով պատասխանեց գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:


Լրագրողների հարցին, թե այդ դեպքում կարգալույծ արվածը ո՞նց է օծել Տեր Արամին, ի պատասխան պատգամավորն ասաց.


«Ընթացքում փաստեր են ի հայտ եկել, հանգամանքներ են պարզվել: Փաստը մնում է փաստ, որ կաթողիկոս կոչեցալը, ձեր վեհափառ կոչած անձը բացարձակապես կապ չունի հոգևորականության հետ: Արդյո՞ք կաթողիկոսն ունի զավակ, թե՞ ոչ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք: Կաթողիկոսը չի հերքել, դա անհերքելի փաստ է: ՀՀ քաղաքացին փորձելու է եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից»:


Պատգամավորը հպարտացավ, որ միշտ լսում է վարչապետին և ստորագրում նրա յուրաքանչյուր ասածի տակ.


«Մենք ժողովրդի հետ միասին վեհարանը վերադարձնելու ենք վեհին: Այն մարդիկ, որոնք հոգևորականության հետ որեւէ առնչություն չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց: Առանց քաղաքական մոտիվների: Առաջիկայում պարզ կլինի՝ ով է վեհը»: Նա հավելեց, որ իրենց վեհի թեկնածուն լինելու է այն մարդը ով իրականում հոգևոր արժեքներ է կրում:



Քաղաքականություն