Եվրոպայում գազի գինը ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր ռեկորդային ցածր գին է գրանցել

Եվրոպայում գազի գները իջել են ռեկորդային ցածր մակարդակով՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, հունվարի 2-ի դրությամբ մեկ մեգավատ ժամի գինը կազմել է 72,75 եվրո, ինչը գրեթե հինգ անգամ պակաս է օգոստոսյան գնից։

Նշենք, որ դեկտեմբերին գազի գնի նվազումը շարունակվել է անշեղորեն։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Եվրոպայում դա բացատրվում է փոքր-ինչ տաք ձմեռով, որը դարձել է բնական գազի խնայողաբար սպառման պատճառ։