Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այց է կատարել Դամասկոս։
Սիրիական պետական հեռուստատեսության և Le Monde-ի հաղորդմամբ՝ նա դարձել է առաջին արևմտյան առաջնորդը, որը Սիրիա է այցելել 2024 թվականի դեկտեմբերին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ այցը կշարունակվի մինչև հուլիսի 7-ը։ Այցի շրջանակում Մակրոնը կհայտարարի Ֆրանսիայի աջակցությունը «ազատ Սիրիային», որը, նրա խոսքով, կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։ Նշվում է նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ֆրանսիան նախագահի այցի մասին չէր հայտնել մինչև նրա ժամանումը։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում գրել էր, որ ժամանել է Սիրիա՝ «հաստատելու Ֆրանսիայի հանձնառությունը սիրիացի ժողովրդին»։
«Հանուն ինքնիշխան Սիրիայի, որը միավորված է իր բազմազանության մեջ և խաղաղ է ապրում իր հարևանների հետ։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր էջ», — նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են իրավիճակը հատուկ ռա...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...