Խոշոր և ողբերգական վթար Արագածոտնի մարզում. կա 3 զոհ
Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 մարդ տեղում մահացել են։ Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների մարմինները։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կապան-Երևան ավտոճանապարհին այրվել է կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով
Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտ...
ՔԿ-ն` Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի այրման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայր...