Գաղտնի ձայնագրությունների կամ տեսանյութերի հրապարակումը որևէ կերպ չի կարող արդարացվել. Արթուր Պապյան
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը գրել է.
«Համացանցում հայտնվել են ինչ֊որ գաղտնի տեսագրված տեսանյութեր, որոնցում իբր թե կուսակրոն հոգևորականը կնոջ հետ սեռական ակտում է ներգրավված:
Սկսենք նրանից, որ բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ անձը հոգևորական է, քաղաքական գործիչ, թե մասնավոր անձ։ Իրականում նույնիսկ կարևոր չէ՝ տեսանյութում իսկապե՞ս տվյալ հոգևորականն է, թե ոչ։
Անձնական կյանքի խախտումն ու գաղտնի ձայնագրությունների կամ տեսանյութերի հրապարակումը որևէ կերպ չի կարող արդարացվել՝ ո՛չ քաղաքական պայքարի, ո՛չ հասարակական շահի, ո՛չ անձնական վրեժի, ո՛չ էլ քարոզչության նպատակով։
Այսպիսի քայլերը խաթարում են վստահությունը, արժեզրկում են ինստիտուտները և նսեմացնում են մարդկային արժանապատվությունը։
Սա պարզապես էթիկայի հարց չէ՝ սա թե՛ ՀՀ Սահմանադրության ու մի շարք օրենքների, այնպես էլ միջազգային մի շարք պարտավորությունների խախտում է, որը հակասում է ժողովրդավարական արժեքների հիմքերին»։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞րն է ՌԴ գլխավոր նպատակը Ուկրաինայում՝ ըստ բրիտանական հետախուզության
Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է, ըստ բրիտանական հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանի խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ
Վրաստանի խորհրդարանին հարող Ազատության հրապարակում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ այն բանից...
Վազգեն Մանուկյանը գնում է Ազատության հրապարակ
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատությա...
Վերելակում, բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից, այլ գործիչներ են եղել․ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դուշանբեի արդեն պատմական դարձած վերե...