Ռուսաստանում ձերբակալվել է «Սոյուզ» ռազմական գործարանի գլխավոր կոնստրուկտոր Մկրտիչ Օկրոյանը
«Սոյուզ» ռազմական գործարանի գլխավոր կոնստրուկտոր Մկրտիչ Օկրոյանը Ռուսաստանում հեռակա ձերբակալվել է։ Նա կասկածվում է խոշոր չափերի խարդախության մեջ, հաղորդում է «ԱրբատՄեդիան»։ Գործարանը շարժիչներ է արտադրում Х-22 թևավոր հրթիռների համար։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ «Սոյուզ» ավիացիոն մոտորային համալիրի գիտատեխնիկական խորհրդի ղեկավար Օկրոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Դատարանը հաստատել է նրա հեռակա ձերբակալությունը խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։
Կոնստրուկտորի անունը նախկինում հայտնվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (ԿՀՀ) հետաքննության մեջ, որը 2023 թվականին հաշվետվություն էր ներկայացրել նրա արտասահմանյան ակտիվների մասին։ ԿՀՀ-ի տվյալներով՝ Օկրոյանը և նրա կինը Մեծ Բրիտանիայի բնակիչներ են և ունեն սեփականություն երկրում։
«Սոյուզ» գործարանը ներառված է «Դոսյե կենտրոնի» կողմից հրապարակված պաշտպանական ձեռնարկությունների ցանկում։ Սակայն իր կայքում կազմակերպությունը նշում է, որ զբաղվում է հետազոտություններով և մշակումներով և չունի արտադրական հզորություններ։





























