«Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն օպերատորին տեսանկարահանող սարքի հետ միասին ակցիայի մասնակիցների հետ նստեցրել են ոստիկանական մեքենան, այնուհետև բաց թողել մեքենայից:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջադեպի հետևանքով կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը:
Դեկտեմբերի 1-ին վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Երևանի կենտրոնում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...