Ավելի քան 8 մլն դրամ՝ եվրոպական պլատֆորմի 62-րդ միջազգային համաժողովի համար. ՀՌՀ-ի գնումները. «Փաստինֆո»

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբեր ամսվա ընթացքում պետբյուջեից ծախսել է 8 միլիոն 330 հազար 960 հազար դրամ որպես ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: 


Այսպիսով, հոկտեմբերի 15-ին հանձնաժողովը կարգավորող եվրոպական պլատֆորմի 62-րդ միջազգային համաժողովի մասնակիցների համար գնել է հուշանվերներ՝ հայկական արտադրության ասեղնագործ բարձեր՝ հայկական գորգերից վերցված նախշերով։ 125 հատ բարձի համար վճարվել է 1 միլիոն 125 հազար դրամ։


Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին գնել է նաև 140-ական նոթատետր և էկո գրիչ, որոնց համար վճարվել է 129.360 դրամ։ Նշենք, որ ապրանքները ձեռք են բերվել «Մինե» ՍՊԸ-ից։


Համաժողովի անցկացման համար հանձնաժողովը ծախսել է 5 միլիոն ՀՀ դրամ՝ կոնֆերանս սրահի վարձակալության, բեմի կառուցման, լեդ էկրանի, 3 օրվա համար նախատեսված սուրճի և ճաշի ընդմիջման համար։ Նշենք, որ թվարկվածները նախատեսված են 135 անձի համար։


Հաջորդիվ հանձնաժողովը միջազգային հանձնաժողովի շրջանակներում կազմակերպել է պաշտոնական ճաշ 135 անձի համար՝ Երևան պանդոկում։ Ըստ պայմանագրի, որը կնքված է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի միջև, պատվիրատուն (տվյալ դեպքում՝ հանձնաժողովը) վճարել է 1 միլիոն 875 հազար դրամ։


Հանձնաժողովը «Արկոլադ» ՍՊԸ-ից գնել է նաև մուգ շոկոլադ «Սուրճի հատիկներ», կրկին 140 հատ, որի համար վճարվել է 201.600 դրամ։

Քաղաքականություն